▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցած գիշեր ադրբեջանցի 11 զինվոր ու սպա է ոչնչացվել


Անցած գիշեր Ադրբեջանի ԶՈւ-ն 11 կորուստ է տվել:

haqqin.az-ը` հղում անելով  ադրբեջանական ԱՊՊԱ գործակալությանը, հաղորդում է, որ անցած գիշեր տեղի ունեցած դաժան մարտերի արդյունքում զոհվել է 8 ադրբեջանցի զինծառայող և սպա:

Ըստ ադրբեջանցիների` հայկական զինված ուժերի ներկայացուցիչները երկու` Աղդամի և Թարթարի  ուղղություններով  կատարել են հետախուզա-դիվերսիոն գործողություններ, ինչը  կանխելու ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը տվել են  8 կորուստ:

Նշենք նաև, որ անցած գիշեր, ըստ Ենի Մուսաֆաթ թերթի, որը հղում է արել Քեմերլի գյուղի բնակիչներին, Ղազախում զոհվել են ևս երկու ադրբեջանցի զինվորներ: 


Տեսանյութը դիտեք haqqin.az կայքում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին