shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատում են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում է մայթով: Տեսուչները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով: Պարզում են, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը ենթարկվում է բժշկական փորձաքննության և պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Կայքի տեղեկություններով՝ Տ. Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Վերջինս, ըստ աղբյուրի՝ ենթարկվել է վարչական պատասխանատվության 150 հազար դրամով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում