▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ ասկյար է սպանվել` հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձի ընթացքում

Օգոստոսի 2-ին ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան /Ասկերանի/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:

Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին