▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը

Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը:

Պետրոս Տեր-Պետրոսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի եւ կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ: Տեր-Պետրոսյանը եղել է Խորհրդային Հայաստանի խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից մեկը: Նա ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր էր:

Պետրոս Տեր-Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, ժամը` 18.00-20.00-ը:  Հուղարկավորությունը` օգոստոսի 6-ին, ժամը 13.30-ին` նույն վայրից:

 

Asekose.am-ը ցավակցում է  Տեր-Պետրոսյանների ընտանիքին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին