▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն իրենք իրենց արդեն վարկաբեկել են.Հոգեբան

Ցանկացած պատերազմ կամ հակամարտություն ուղեկցվում է նաև տեղեկատվական գործողություններով: Այսպես ասված տեղեկատվական պատերազմից բացի մեծ նշանակություն ունի նաև հոգեբանականը: Վերջին շրջանում շփման գծում առկա լարվածությունը ցույց տվեց, որ հոգեբանական պատերազմում մենք փոքր-ինչ թերանում ենք:

«Մենք աշխատում ենք միայն մեր լսարանի համար, շատ քիչ ենք ռեպորտաժներ պատրաստում, ուղարկում, կամ դրսի համար մամուլի ասուլիսներ կազմակերպում: Հեռուսաընկերությունները չունեն անգլերեն կամ ռուսերեն ռեպորտաժներ, այն դեպքում, երբ ադրբեջանցիներն առանձին հեռուստաալիք ունեն, որը միայն անգլերեն և ռուսերեն նյութեր է պատրաստում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով` հայկական կողմը շատ հաճախ լռում է` միայն ասելով, որ սուտ են ասում: Չենք բարձրաձայնում, պետական մակարդակով, փաստեր ներկայացնում:

«Սա իսկապես աբսուրդ է: Ինֆորմացիոն պատերազմում ամենավտանգավորն այն է, որ ինֆորմացիայի աղբյուրը վարկաբեկվում է: Ադրբեջանցիներն իրենք  իրենց արդեն վարկաբեկել են, ինչը շատ լավ է, իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել»,-նշեց հոգեբանը:

Ցանկացած պատերազմ կամ հակամարտություն ուղեկցվում է նաև տեղեկատվական գործողություններով: Այսպես ասված տեղեկատվական պատերազմից բացի մեծ նշանակություն ունի նաև հոգեբանականը: Վերջին շրջանում շփման գծում առկա լարվածությունը ցույց տվեց, որ հոգեբանական պատերազմում մենք փոքր-ինչ թերանում ենք:
«Մենք աշխատում ենք միայն մեր լսարանի համար, շատ քիչ ենք ռեպորտաժներ պատրաստում, ուղարկում, կամ մամուլի ասուլիսներ կազմակերպում` դրսի համար: Հեռուսաընկերությունները չունեն անգլերեն կամ ռուսերեն ռեպորտաժներ, այն դեպքում, երբ ադրբեջանցիներն առանձին հեռուստաալիք ունեն, որը միայն անգլերեն և ռուսերեն նյութեր է պատրաստում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով` հայկական կողմը շատ հաճախ լռում է` ասելով, որ սուտ են ասում: Չենք բարձրաձայնում, պետական մակարդակով, փաստեր ներկայացնում:
«Սա իսկապես աբսուրդ է: Ինֆորմացիոն պատերազմում ամենավտանգավորն այն է, որ ինֆորմացիայի աղբյուրը վարկաբեկվում է: Ադրբեջանցիներն իրենց արդեն վարկաբեկել են, ինչը շատ լավ է, իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել»,-նշեց հոգեբանը:

                                                                                Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին