Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թովուզի շրջանում ՀՀ քաղաքացի է գերեվարվել:
Aravot.am-ը նշում է, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում է հայտնվել Չինարի գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Կարեն Արտուշի Պետրոսյանը: Նա էշով սահմանամերձ տարածք փայտի է գնացել: Մեր տեղեկություններով` Կարենն ընդամենը 3-րդ դասարան է ավարտել, սեր ունի ոգելից խմիչքի հանդեպ: Հայտնի չէ, թե նա ինչպես է հայտնվել Ադրբեջանի Թովուզի շրջանում: