Օգոստոսի 7-ին ադրբեջանական vesti.az էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է: Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլսիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:
Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք:
Նշենք, որ համացանցի հայ օգտատերերից մեկը` Դավիթ Եղիազարյանն, արձագանքելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը, տեսանյութ է ներկայացրել` նշելով, որ լուսանկարում պատկերված սպանված զինվորները կապ չունեն նաև ադրբեջանական բանակի հետ և մալազյացի զինվորներ են: