▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռակողմ հանդիպման որոշում առայժմ չկա

Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, հայտնում է president.am կայքը։
Ըստ աղբյուրի` հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը:
Այս տեղեկատվությունը հուշում է, որ առայժմ Սոչիում հստակ համաձայնեցված են միայն երկու երկկողմանի հանդիպումները՝ Պուտին-Սարգսյան ու Պուտին-Ալիև ձևաչափերով:
Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը դեռևս չի տվել եռակողմ հանդիպման համաձայնություն՝ գուցե առաջ քաշելով որոշակի նախապայմաններ:
Այնուամենայնիվ, բնական է համարվում, որ Վլադիմիր Պուտինը կփորձի կազմակերպել այդ եռակողմ հանդիպումը ու նույնիսկ հասնել նրան, որ ընդհանուր բնույթի ինչ-որ հայտարարություն ընդունվի:
Այս ամենը Մոսկվային անհրաժեշտ է կառուցողական միջնորդի PR ապահովելու համար:

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին