Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մահացել է երեկ Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը:
Հաղորդագրության մեջ նշված է, թե իբր Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ» է եղել, իսկ որպես մահվան պատճառ նշված է սրտանոթային անբավարարությունը: