▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեպ` ծպտյալ հայերի մասին

Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ արձակագիր Խորեն Արամունու «Ձնհալ» վեպի շնորհանդեսը: 

«Այս վեպի համար, կարելի է ասել, աշխատել եմ ողջ կյանքս: Այն ծպտյալ հայերի մասին է, որը միշտ հետաքրքրել է ինձ: Բազում գրքեր եմ կարդացել, ուսումնասիրել և հետաքրքիր էր, թե ինչ ապրումներ կունենա թուրք մեծացած հայը, երբ իմանա ողջ ճշմարտությունը: Ընդամենը երկու ամիս պահանջվեց` այս ամենը թղթին հանձնելու համար»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեղինակը` նշելով, որ ծպտյալ հայերի հանդիպել է Լոս Անջելեսում, նրանք հայերեն ոչ մի բառ չեմ իմացել, հիմնականում խոսել են թուրքերեն կամ անգլերեն:

«Հայատյաց մեծացել են, և, հանկարծ տեղեկանում են, որ հայ են: Երկվություն է իրենց մեջ»,-նկատեց նա:

Արձակագիրը նշեց, որ գիրքը տպագրվել է իր ուժերով, 1000 օրինակ: Մեծ մասը բաժանում է գրադարաններին, ուսումնական հաստատություններին, գիրք սիրողներին...

Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում` 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանիքով հայրենադարձվել է: 1975թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում: 1996թ.-ից մինչև աօրս Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվում են նրա թատերգությունները: 

Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Իսֆահան և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանiքով հայրենադարձվել է: 1975-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում:
1991-2005 ժամանակահատվածում Երևանում և Լոս Անջելեսում հրատարկվել են Խորեն Արամունու պատմվածքների, վիպակների, թատերգոէթյունների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վեպը և «Դպրոցի Ճամբան» հուշապատումը:
Սկսած 1996 թվից մինչև այսօր Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվում են իր թատերգությունները:

Խորեն Արամունու հետ հարցազրույցը` շուտով

Անի Կարապետյան

արձակագիր 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին