▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրաքում իսլամականները եզդիներին ողջ-ողջ թաղում են

 

Իրաքի հյուսիսում գործող «Իսլամական պետություն» կազմակերպության ծայրահեղականներն առնվազն 500 եզդի են սպանել: Այս մասին «Ռոյթերսին» հայտնել է Իրաքի մարդու իրավունքների հարցերով նախարար Մուհամմեդ աս-Սուդանին: Նախարարը հայտարարել է, որ իր ունեցած ապացույցների համաձայն՝ երբեմն կանանց և երեխաներին հուղարկավորել են կենդանի վիճակում: Աս-Սոդանին վկայակոչել է իսլամիստ ծայրահեղականների կողմից գրավված տարածքներից փախած ականատեսների վկայությունները, ինչպես նաև՝ մահապատժի ժամանակ արված լուսանկարները: Որոշ լուսանկարների վրա, ըստ նրա, երևում են եզդիների՝ կողք կողքի պառկած դիակներ, որոնք սպանվել են գլխին կրակոցից, և հրճվանք ապրող ծայրահեղականներ: Աս-Սուդանին հայտնել է նաև, որ «Իսլամական պետության» կողմնակիցները մոտ 300 կանանց են առևանգել՝ նրանց ստրկացնելու նպատակով: Նրա խոսքով՝ 200 հազար եզդիներ լքել են իրենց տները՝ զանկանալով փրկվել «Իսլամական պետության» հետապնդումներից: «Ռոյթերսը» հիշեցնում է, որ կիրակի օրը լրացել է վերջնագրի ժամկետը, որով ծայրահեղականները պահանջում էին եզդիներին իսլամ ընդունել՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել նրանց: Նախարարի խոսքից, սական, պարզ չի դարձել, թե արդյոք խոսքն այդ եզդիների սպանությունների՞, թե՞ այլ պատիժների մասին է: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/213820/ 

Իրաքի հյուսիսում գործող «Իսլամական պետություն» կազմակերպության ծայրահեղականներն առնվազն 500 եզդի են սպանել: Այս մասին «Ռոյթերսին» հայտնել է Իրաքի մարդու իրավունքների հարցերով նախարար Մուհամմեդ աս-Սուդանին: Նախարարը հայտարարել է, որ իր ունեցած ապացույցների համաձայն՝ երբեմն կանանց և երեխաներին հուղարկավորել են կենդանի վիճակում:

Աս-Սոդանին վկայակոչել է իսլամիստ ծայրահեղականների կողմից գրավված տարածքներից փախած ականատեսների վկայությունները, ինչպես նաև՝ մահապատժի ժամանակ արված լուսանկարները: Որոշ լուսանկարների վրա, ըստ նրա, երևում են եզդիների՝ կողք կողքի պառկած դիակներ, որոնք սպանվել են գլխին կրակոցից, և հրճվանք ապրող ծայրահեղականներ: Աս-Սուդանին հայտնել է նաև, որ «Իսլամական պետության» կողմնակիցները մոտ 300 կանանց են առևանգել՝ նրանց ստրկացնելու նպատակով: Նրա խոսքով՝ 200 հազար եզդիներ լքել են իրենց տները՝ զանկանալով փրկվել «Իսլամական պետության» հետապնդումներից:

«Ռոյթերսը» հիշեցնում է, որ կիրակի օրը լրացել է վերջնագրի ժամկետը, որով ծայրահեղականները պահանջում էին եզդիներին իսլամ ընդունել՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել նրանց: Նախարարի խոսքից, սական, պարզ չի դարձել, թե արդյոք խոսքն այդ եզդիների սպանությունների՞, թե՞ այլ պատիժների մասին է: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին