▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղքենի հարուստների երեսից կարո՞ղ է Էբոլայի համաճարակ սկսվել

 

Աչքներս լույս, շնորհիվ մեր քաղքենի հարուստների ու հայկական ֆիքստուլության մենք հիմա կարող ա իսկական զուլումի մեջ հայտնվենք, համենայն դեպս նման լուրջ ռիսկ կա:
Հենց նոր կարդացի, որ պարզվում է, Հայաստան Գվինեայից երկու բոնաբո տեսակի կապիկ է ներկրվել, որոնցից մեկը սատկել է՝ անհայտ պատճառներով: Խնդիրը նրանում է, որ Գվինեան հիմա հանդիսանում է սարսափելի Էբոլա վիրուսի հիմնական օջախներից մեկը, իսկ բոնաբո կապիկները կարող են լինել այդ վիրուսի կրող:
Ողջ մնացած կապիկն էլ պահում էն «Ջամբո պարկ» անունը կորղ Ռեստորանում, որը ձորաղբյուրում է:
Սա իրոք շատ լուրջ մտահողություններ է առաջացնում, որովհետև Աֆրիկայում Էբոլա վիրուսն արդեն հարյուրավվոր կյանքեր է խլել, իսկ դրանով վարակված մարդկանցից միայն ամեն 10-րդն է ողջ մնում: Այնտեղ վիճակն այնքան ծանր է, որ ԱՄՆ-ը անգամ սկսել է կամավորականության սկզբունքով տրամադրել դեռևս փորձարկման շրջանը չանցած դեղամիջոց, ինչը ինքնին խոսում է իրավիճակի լրջության մասին:
Իսկ մար ավանակները, ովքեր դեռ տարիներ առաջ լեռներում գառ էին արածացնում, կամ էլ սևագործ բանվոր էին, կամ էլ նման խաշնարածային մակարդակի տեր խավերից էին սերում, այսօր արդեն հարստացած իրենց Հազար ու մի գիշերվա հերոս են պատկերացնում: Բոլոր պարերը պաարել էին, իրանց մենակ աֆրիկայից ներկրված կապիկներն էին պակասում իրենց քյաբաբ ուտելու վայրերում:
Հարցեր են ծագում նաև սանէպիդծառայաության հանդեպ: Դուք ո՞նց եք տենց ապաշքյարա թույլ տալիս նման ռիսկային վայրերից կենդանիներ ներմուծել: Արդյո՞ք բուժհետազոտություններ արվել են: Արդյո՞ք դրանք արվել են գոնե այն բանից հետո, երբ կապիկներից մեկը սատկել է: Արդյո՞ք պատրաստվում եք առհասարակ ինչ որ քայլերչ ձեռնարկել:
Ախր Հայաստան իմ, դու անպատասխանատու այսքան չինովնիկ ու մարդ որտեղի՞ց ես սերում: Բա որ Աստված ոչ անի ու հիմա Էբոլան հայաստանում էլ սկսի մոլեգնել, քանի՞ հոգու պետք է գնդակահարել ու ցցի վրա հանել և ումի՞ց սկսել... ներկողի՞ց, գնողի՞ց, ռեստորանում ցուցադրողի՞ց, թե՞ էշի ականջում քնած սանէպիդվարչությունից:
Խնդրում և ուղղակի պահանջում եմ, նախ հետամուտ լինել, որպեսզի այդ երկու կապիկները հետազոտվեն, իսկ հետագայում շատ ավալի աչալրջորեն վերահսկել նման կասկածելի տեղերից եկող նման «ապրանքները»:

Աչքներս լույս, շնորհիվ մեր քաղքենի հարուստների ու հայկական ֆիքստուլության մենք հիմա կարող է իսկական զուլումի մեջ հայտնվենք, համենայն դեպս նման լուրջ ռիսկ կա:
Հենց նոր կարդացի, որ պարզվում է, Հայաստան Գվինեայից երկու բոնաբո տեսակի կապիկ է ներկրվել, որոնցից մեկը սատկել է՝ անհայտ պատճառներով: Խնդիրը նրանում է, որ Գվինեան հիմա հանդիսանում է սարսափելի Էբոլա վիրուսի հիմնական օջախներից մեկը, իսկ բոնաբո կապիկները կարող են լինել այդ վիրուսի կրող:Ողջ մնացած կապիկն էլ պահում էն «Ջամբո պարկ» անունը կրող ռեստորանում, որը Ձորաղբյուրում է:
Սա, իրոք, շատ լուրջ մտահոգություններ է առաջացնում, որովհետև Աֆրիկայում Էբոլա վիրուսն արդեն հարյուրավոր կյանքեր է խլել, իսկ դրանով վարակված մարդկանցից միայն ամեն 10-րդն է ողջ մնում: Այնտեղ վիճակն այնքան ծանր է, որ ԱՄՆ-ը անգամ սկսել է կամավորականության սկզբունքով տրամադրել դեռևս փորձարկման շրջանը չանցած դեղամիջոց, ինչը ինքնին խոսում է իրավիճակի լրջության մասին:
Իսկ մեր ավանակները, ովքեր դեռ տարիներ առաջ լեռներում գառ էին արածացնում, կամ էլ սևագործ բանվոր էին, կամ էլ նման խաշնարածային մակարդակի տեր խավերից էին սերում, այսօր արդեն հարստացած իրենց Հազար ու մի գիշերվա հերոս են պատկերացնում: Բոլոր պարերը պաարել էին, իրանց մենակ աֆրիկայից ներկրված կապիկներն էին պակասում իրենց քյաբաբ ուտելու վայրերում:
Հարցեր են ծագում նաև սանէպիդծառայաության հանդեպ: Դուք ո՞նց եք տենց ապաշքյարա թույլ տալիս նման ռիսկային վայրերից կենդանիներ ներմուծել: Արդյո՞ք բուժհետազոտություններ արվել են: Արդյո՞ք դրանք արվել են գոնե այն բանից հետո, երբ կապիկներից մեկը սատկել է: Արդյո՞ք պատրաստվում եք առհասարակ ինչ որ քայլեր ձեռնարկել:
Ախր Հայաստան իմ, դու անպատասխանատու այսքան չինովնիկ ու մարդ որտեղի՞ց ես սերում: Բա որ Աստված ոչ անի ու հիմա Էբոլան Հայաստանում էլ սկսի մոլեգնել, քանի՞ հոգու պետք է գնդակահարել ու ցցի վրա հանել և ումի՞ց սկսել... ներկողի՞ց, գնողի՞ց, ռեստորանում ցուցադրողի՞ց, թե՞ էշի ականջում քնած սանէպիդվարչությունից:
Խնդրում և ուղղակի պահանջում եմ, նախ հետամուտ լինել, որպեսզի այդ երկու կապիկները հետազոտվեն, իսկ հետագայում շատ ավալի աչալրջորեն վերահսկել նման կասկածելի տեղերից եկող նման «ապրանքները»:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին