▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե օգուտ ես ստանում, ուրեմն հեշտ է.Ամենաքաղցր միջոցառումը կայացավ

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի այգիներում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»:
Փառատոնին մասնակցելու համար եկել էին Հայաստանի տարբեր շրջանների մեր հայրենակիցները, զբոսաշրջիկներ, դեսպաններ: Բերդ էր ժամանել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորանի» այգում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»:

Փառատոնին մասնակցելու համար եկել էին Հայաստանի տարբեր շրջանների մեր հայրենակիցները, զբոսաշրջիկներ, դեսպաններ: 

«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն երրորդ անգամ անցկացվող այս փառատոնը կայացած է:

Նրա խոսքով` սա որոշակի տնտեսական նշանակություն ունի տարածաշրջանի համար, ներկայացվում է տեղական արտադրանքը և նպատակը տարածաշրջանում մի շարք մշակաբույսերի, մեղրի արտադրությունը խթանելն է ու ընդլայնելը:

«Այսօր մենք ավելի համեղ և ներկայանալի մեղր ունենք, քան երեք տարի առաջ»,-նկատեց Հայկ Չոբանյանը` հավելելով.

«Համոզված եմ, որ ամեն տարի կնշվի Շամշադինի ամենաքաղցր, միևնույն ժամանակ ոգեղեն միջոցառումը»:

Միջոցառման ընթացքում հնարավորություն ունեցանք համտեսել նաև շամշադինյան անարատ մեղրը: Տեղի բնակիչներից մեկը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեղու պահելը բարդ է, դա մասնագիտություն է.

«Եթե սիրես` կարող ես, եթե չսիրես` չես կարող: Եվ, եթե օգուտ ես ստանում, ուրեմն հեշտ է, իսկ, եթե աշխատում ես, ու բերքը չի վաճառվում` դժվար է: Բայց, դե կառավարությունը պետք է օգնի: Մեր տարածաշրջանն ի վիճակի է մեկ միլիոն ընտանիքի մեղրով ապահովել»,-ասաց մեր զրուցակիցը:

Ներկա էին նաև հրավիրյալ կազմակերպություններ, օրինակ Սևանից: Ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց կողմից արտադրված մեղրն արդեն արտահանվում է Եվրոպա:

Ավելին, այս բարդ աշխատանքը դյուրացնելու համար ձեռք են բերել մեղր քամող սարք, իսկ մնացածն արվում է մարդկային ռեսուրսներով:

Բացի մեղրից ներկայացված էր նաև պտուղ-բանջարեղեն և, ինչպես բնորոշում էին բնակչները` առանց քիմիկան հավելումների:

                                                                               Անի Կարապետյան

Կարդացեք` նաև Կնոջս 10 կգ հայկական մեղր եմ խոստացել. ԱՄՆ դեսպան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին