▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնվեց Պաշտպանության նախարարությանը

 

Կառավարության որոշմամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհանձնվի Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում: Որոշման նախագիծը այսօր Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Վերջինս նշեց, որ այս առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից:
«Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև մի շարք այլ պարտքերի դիմաց ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի այդ պարտքի դիմաց Ֆինանսների նախարարության կողմից գույքը ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի Պաշտպանության նախարարության հաշվեկշռին»,- ասաց նա:
Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ որոշման նախագծով վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն է, սակայն դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք: Այսինքն ընդհանուր առմամբ պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ 400 մլն դրամ:

Կառավարության որոշմամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհանձնվի Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում: Որոշման նախագիծը այսօր Կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Վերջինս նշել է, որ այս առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից:

Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ որոշման նախագծով վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն է, սակայն դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք: Այսինքն ընդհանուր առմամբ պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ 400 մլն դրամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին