▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրակարգ շրջագայություն, հաճելի և հոգեպարար էքսկուրսիաններ «Անիտուր»-ի հետ

Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր  ու առաջատար «Անիտուր» տուրիստական գործակալությունը սեպտեմբերի 5-ին հերթական բարձրակարգ շրջագայությունն է իրականացնում, որի մասնակիցները սեպտեմբերի 7-ին ներկա կգտնվեն Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագին: 

Հայտնի է, որ կորցրածի մեծությունը զգում ես, երբ այն տեսնում ես սեփական աչքերով. «Անիտուր»-ը զբոսաշրջիկների համար  լավագույն է բացահայտում մեր պատմական հայրենիքը` ապահովելով ոչ միայն հաճելի և հոգեպարար էքսկուրսիաններ, այլ նաև` բարձրակարգ շրջագայություն: 

Սեպտեմբերի 5-ի առաջարկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ ստորև, ինչպես նաև «Անիտուր»-ի կայքում կարող եք ծանոթանալ բազում հայերի շնորհակալության խոսքերին ու Արևմտյան Հայաստան` հենց  «Անիտուր»-ի հետ ճամփորդելու կարևորությանը: 

Հովհաննես Հակոբյան

Ոսկերիչ-ձուլող

 

Շնորհակալություն Առուշանյանների ընտանիքին, որ անգնահատելի ծառայություն մատուցեցին մեզ՝ հնարավորություն տալով լինել Էրզրում: Մեր հիմնական նպատակն էր լինել մեր պապերի ծննդավայրում: Կնոջս նախնիները գաղթել են Բայազետից, իսկ իմ  պապը ծնվել է Էրզրումում: Կիսով չափ իրականացավ նաև իմ երազանքը՝ բարձրանալ Արարատ: Արարչի կամոք հաջորդ տարի կբարձրանամ Արարատի գագաթը: Այն ինչ զգացինք, դժվար է բացատրել, առաջինը ուրախություն, որ այդպիսի դրախտային երկիր ունենք և ցավ, որ այն օտարինն է, որ տիրոջ նման խնամում է այն: Վերադարձից հետ հիասթափություն ու անորոշություն: Օտարը պահպանում է մեր երկիրը, իսկ մենք ավերում ու պղծում ենք վերջին մի բուռ հողը, որն արդեն կորցնում ենք: Կոտորածի համար մեղադրում ենք բոլորին, թուրքին, քրդին, ռուսին, բայց իրական մեղավորը մենք ենք, որ կորցրել ենք մեր հոգևոր արժեքները, հեռացել ենք մեր արմատներից: Միայն վերադարձը մեր արմատներին կփրկի մեր ազգը:
Հովհաննես Հակոբյան
Ոսկրիչ-ձուլող

«Շնորհակալություն Առուշանյանների ընտանիքին, որ անգնահատելի ծառայություն մատուցեցին մեզ՝ հնարավորություն տալով լինել Էրզրում: Մեր հիմնական նպատակն էր լինել մեր պապերի ծննդավայրում: Կնոջս նախնիները գաղթել են Բայազետից, իսկ իմ  պապը ծնվել է Էրզրումում: Կիսով չափ իրականացավ նաև իմ երազանքը՝ բարձրանալ Արարատ: Արարչի կամոք հաջորդ տարի կբարձրանամ Արարատի գագաթը: Այն ինչ զգացինք, դժվար է բացատրել, առաջինը ուրախություն, որ այդպիսի դրախտային երկիր ունենք և ցավ, որ այն օտարինն է, որ տիրոջ նման խնամում է այն: Վերադարձից հետ հիասթափություն ու անորոշություն: Օտարը պահպանում է մեր երկիրը, իսկ մենք ավերում ու պղծում ենք վերջին մի բուռ հողը, որն արդեն կորցնում ենք: Կոտորածի համար մեղադրում ենք բոլորին, թուրքին, քրդին, ռուսին, բայց իրական մեղավորը մենք ենք, որ կորցրել ենք մեր հոգևոր արժեքները, հեռացել ենք մեր արմատներից: Միայն վերադարձը մեր արմատներին կփրկի մեր ազգը»:

 

Իրա Ոսկանյան

Մանկավարժ

«Անիտուր»-ի շնորհիվ եղա Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում: Երջանիկ զգացողություն ունեցա, որ վերջապես եղա իմ պապերի Էրգրում, ոտք դրեցի մեր մեծերի հայրենիքում, թվաց՝ խոսում են մեզ հետ, հետևում մեզ հայացքով…

Ցավ ու ափսոսանք ապրեցի, որ այդ ամենը այդքան մոտ և այնքան հեռու է մեզնից…

Երբ մոտիկից տեսա մեր հոգևոր մտքի անխոս վկաներին , սիրտս ճմլվեց . լքված տաճարները, խեղաթյուրված արձանագրությունները, քերված ու վիրավոր քարեր…. Իսկ Վանա լիճը հրաշք էր՝ հրաշք Աղթամարով, սբ. Խաչ եկեղեցով, վանա տառեխով : 

Շնորհակալություն «Անիտուր»-ին՝ հաճելի և հոգեպարար էքսկուրսիանների, ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար»:

 

Կարդացեք նաև`  Մենք տանտիրոջ իրավունքով ենք այցելում Արևմտյան Հայաստան. Վոլոդյա Առուշանյան

 Թուրք էքսկուրսավարները հայերենը որպես մեռած լեզու են ներկայացնում. Հռիփսիմե Առուշանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին