▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է վճարել Մարզահամերգային համալիրի պարտքը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո հանձնվեց Պաշտպանության նախարարությանը: Ավելին` վերջերս պարզ դարձավ, որ այն գնահատվել է բազմաբնակարան շենքի մեկ քմ–ի արժեքը հիմք ընդունելով:

«Ադամանդը տանում, գնահատում են հասարակ ցերկոնի գնով: Մարզահամերգային համալիրը բնակարան չէ, նմանատիպ կառույց տարածաշրջանում չկա»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` նշելով, որ գնահատումն իրականում աբսուրդ է և այն տեղի չի ունեցել:

«Գնահատել են կես գնով: Գնահատողը մտնում է շենք` դռները փակ, լույսերն անջատած: Կես ժամ պտտվում է փակ սենյակների կողքով ու գին որոշում` 1 քմ-ը` 1200 դոլար: ՄՀՀ մեծ դահլիճի առաստաղը 30մ բարձրության վրա է, բնակարանինը` 2.75-3.20, շատ նմա՞ն են իրար: Համալիրի ռեալ գինը 100-120 մլն դոլար է»,-նկատեց բանախոսը:

Նրա խոսքով` ԴԱՀԿ-ն պետք է դիմեր Մշակույթի նախարարությանը, ստեղծվեր հանձնաժողով, Համալիրը  պատմամշակութային արժեք է:

Կորյուն Գրիգորյանը սխալ է համարում Համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելու որոշումը. «Համալիրը ՊՆ-ի հետ կապ չունի, «պադվալում» Սովետական միությունից մնացած տանկեր չունենք»:

Բանախոսի հաղորդմամբ` գումարը սառեցված է հունվար ամսից, աշխատողներին չեն կարողանում վճարել:

ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատուն տեղեկացրեց, որ դիմելու են Եվրոպական դատարան.

«Մեր դատարանները խայտառակ ձևով են աշխատում: Գինը իջեցվել է, կա խախտում, գնում է աճուրդ` նշված չէ, որ պատմամշակութային արժեք է. հաքերային հարձակում է լինում, իսկ այդ ընթացքում, աճուրդը շարունակվում է: ԴԱՀԿ աշխատակիցները շաբաթ-կիրակի չեն աշխատում, ոչ էլ 24 ժամ, բայց ամեն օր հերթապահում են Համալիրում, իրանց հոր բոստանն են սարքել»,-նշեց բանախոսը:

Նրա հավաստմամբ` իրենք ժամանակ են խնդրել` պարտքը մարելու համար.

«Նախկին կառավարության ժամանակ այն վիճակն է ստեղծվել, որ հիմա ասում ենք պարտք ունենք, հիմքերը չկան: Այնպիսի տպավորություն է, որ մեկը վճարել է, բյուջեում չկա պարտքը: Եթե մեկը վճարել է` թող գա, ասի»,-ասաց Կորյուն Գրիգորյանը:

                                                                               Անի Կարապետյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո հանձնվեց Պաշտպանության նախարարությանը:  Իսկ կրքերը դեռևս չեն հանդարտվում: Ավելին` այն գնահատվել է բազմաբնակարան շենքի մեկ քմ–ի արժեքը հիմք ընդունելով:
«»
ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյան

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին