▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում աթոռին հրաժեշտ է տվել «հայ գերու» մասին ապատեղեկատվություն տարածող պաշտոնյան

Ադրբեջանի Քեմեռլի գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգյոզալ Դուրսունովը, ով առաջինն էր  լուրեր տարածել իբր ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին, հրաժեշտ է տվել պաշտոնին:  Այս մասին տեղեկանում ենք «Ենի Մուսավաթ»-ից: Այս ամենով հանդերձ, սակայն,  նա շարունակում է պնդել, թե իր գյուղում ՀՀ քաղաքացի է հայտնվել:

Վերը նշվածը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանում հայտնվելու  լուրը ապատեղեկատվություն էր:  Ի դեպ՝ կայքը նշում է, որ չնայած Դուրսունովի պնդումներին՝ ՆԳՆ-ն և ՊՆ-ն այդ լուրը չեն հաստատել: 

Հիշեցնենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, իբր ՀՀ քաղաքացի է հատել սահմանը և հայտնվել Քեմեռլի գյուղում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին