▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսուցիչները ծաղիկների գումարը կփոխանցեն Այգեպարի պատի կառուցման համար

Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի ուսուցչական անձնակազմը որոշել է հրաժարվել ավանդույթ դարձած սեպտեմբերմեկյան ծաղիկներից, խնդրելով բոլոր ծնողներին, ովքեր նախատեսում էին ծաղիկներ նվիրել իրենց երեխաների ուսուցիչներին, այդ գումարները փոխանցել սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցման համար:

Իսկ շատ գեղեցիկ, բայց ամենաշատը մի քանի օրից թառամող ծաղիկների փոխարեն, նրանք կստանան երեխաների կողմից նկարված ու էլ ավելի գեղեցիկ ծաղիկներ, որոնք «կապրեն» հավերժ:

Շատ գովելի արարք, որը, հուսով եմ, կդառնա համահայկական ավանդույթ:

Հ.Գ. Ուրախությունս անհնար է նկարագրել, ոնց որ հենց նոր Մուշս ազատագրած լինենք:

Արման Հայրապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին