▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցները կանցնեն կրեդիտային համակարգի

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհավորեց մանկավարժներին, ուսանողներին, ծնողներին, աշակերտներին և, հատկապես, առաջին դասարանցիներին.

«Ունենք շուրջ 40.000 առաջին դասարանցի, վերջնական թվերը պարզ կլինեն մինչև սեպտեմբերի 10-15-ը: Ոչ մի դպրոց չի փակվի` անգամ մեկ առաջին դասարանցու դեպքում»,-ասաց նա:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ առաջինից չորրորդ դասարանի աշակերտների դասագրքերը անվճար են, իսկ Այբբենարանն ու մաթեմատիկայի դասագրքերը երեխաները որպես նվեր են ստացել:

Անդրադառնալով դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի ներդրմանը` Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ այն փորձնական կդասավանդվի 10 դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին, կտևի 1.5 ժամ:

«10 դպրոցներից մեկը Աբովյանում է, մյուսը` Արմավիրում, մնացածը` Երևանում: Հետագայում դասավանդվելու է նաև 6 և 7-րդ դասարաններում»,-նշեց նա` հավելելով, որ կա կադրերի խնդիր` կոչ անելով կարող ուժերին անպայման աջակցել այս նախաձեռնությանը:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ առաջիկայում սպասվում է հանրակրթական դպրոցներում, կրեդիտային համակարգին անցնելն է.

«Համակարգը կներդրվի ավագ դպրոցներում: Սա երեխային ուղղորդում է դեպի ԲՈՒՀ, քանի որ հավաքված կրեդիտները գումարվելու են քննության արդյունքներին»,-նկատեց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը:

Անի Կարապետյան

 Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհավորեց մանկավարժներին, ուսանողներին, ծնողներին աշակերտներին և, հատկապես առաջին դասարանցիներին.
 «Ունենք շուրջ 40.000 առաջին դասարանցի, վերջնական թվերը պարզ կլինեն մինչև սեպտեմբերի 10-15-ը: Ոչ մի դպրոց չի փակվի` անգամ մեկ առաջին դասարանցոււ դեպքում»,-ասաց նա:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ առաջինից չորրորդ դասարանի աշակերտների դասագրքերը անվճար են, իսկ Այբբենարանն ու մթեմատիկայի դասագրքերը երեխաները որպես նվեր են ստացել:
Անդրադառնալով դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի ներդրմանը` Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ այն փորձնական կդասավանդվի 10 դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին, կտևի 1.5 ժամ:
«10 դպրոցներից մեկը Աբովյանում է, մյուսը` Արմավիրում, մնացածը` Երևանում: Հետագայում դասավանդվելու է նաև 6 և 7-րդ դասարաններում»,-նշեց նա` հավելելով, որ կա կադրերի խնդիր, կոչ անելով կարող ուժերին անպայման աջակցել այս նախաձեռնությանը:
Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ առաջիկայում սպասվում է հանրակրթական դպրոցներում, կրեդիտային համակարգին անցնելն է.
«Համակարգը կներդրվի ավագ դպրոցներում: Սա երեխային ուղղորդում է դեպի ԲՈՒՀ, քանի որ հավաքված կրեդիտները գումարվելու են քննության արդյունքներին»,-նկատեց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին