Վերջին շրջանում համացանցի մասսայականացմանը զուգահեռ նաև մեծ կիրառություն են ստացել աղանդավորական կայքերը, որոնց միջոցով էլ իրականացվում է համապատասխան քարոզչությունը, ավելին` նույնիսկ մորմոնների կայքում գրված է միասեռականության մասին, քանի որ նրանք միասեռականներ են հավաքագրում: Այս մասին հայտնել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ Եհովայի վկաները վերջին շրջանում հասարակական վայրերում բուկլետներ են բաժանում, որոնց վրա նշված են իրենց կայքէջի տվյալները, որի միջոցով էլ մարդիկ կարող են ստանալ իրենց հուզող հարցերը.
«Նույնն էլ վերաբերում է մորմոններին, սակայն եթե դա փաստ է, ապա մեկնաբանությունների կարիք էլ չկա, քանի որ համասեռամոլության քարոզն ինձ համար ընդունելի չէ»:
Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է նա տեսնում խնդրի լուծումը` հաշվի առնելով համացանցի որպես զենքի կիրառման հսկայական ազդեցությունը, վերջինս պատասխանեց հետևյալ ձևով.
«Պետական մարմինը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի և թույլ չտա, որ դա հասանելի լինի հասարակությանը»:
Միաժամանակ պարոն Ամարյանը նաև կարծիք հայտնեց, որ մեր պարագայում պետական մարմնից որևէ արձագանք չկա:
Ամփոփելով զրույցը` Ալեքսանդր Ամարյանը հավելեց, որ իրենք համապատասխան քայլեր են ձեռնարկելու, սակայն այս պահին առողջական խնդիրներից ելնելով գտնվում է հիվանդանոցում.
«Կարծում եմ սեպտեմբերի 15-ից հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք, որոնք էլ արձագանքներ կունենան»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան