▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շալանդը չհանձնեց քննությունը

Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով:
Մեր հավաքականը պարտություն կրեց եւ դա օրինաչափ էր, որովհետև ոչ մի նախաձեռնություն չկար առջևի գծում, պաշտպանությունն անհուսալի ու անկազմակերպ էր:
Մերոնք բացեցին հաշիվը, սակայն դա ոչ թե թիմային խաղի հետևանք էր, այլ Հենրիխ Մխիթարյանի անհատական վարպետության: Մեր թիմի առաջատարը գեղեցիկ ու ինքնատիպ գոլի հեղինակ դարձավ:
Ցավոք, մեր տղաները չկարողացան պահպանել ոչ միայն հաղթական հաշիվը, այլև կորցերցին երեք շատ կարևոր միավոր:
Տանտերերից աչքի ընկան Պյեր-Էմիլյ Խյոյբերգը ու Թմոաս Կալենբերգը:
Կարծում եմ՝ մեր թիմի պարտության հարցում շատ մեծ պատասխանատվություն ունի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը. նրա ղեկավարած թիմը զուրկ է խաղային ձեռագրից, մոտիվացված չէ:
Այսօր անհասկանալի էր, թե ինչու, օրինակ, 71-րդ րոպեին, հավասար հաշվի պայմաններում, փոխարինվեց Հենրիխ Մխիթարյանը՝ այս խաղում մեր հավաքականի միակ հաջողված խաղացողը:
Գուցե Շալանդը փորձում էր պահպանել հավասար հաշիվը, սակայն ավելի անատամ դարձրեց հավաքականին՝ անխուսափելի դարձնելով պարտությունը....

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին