▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղթամարի Սուրբ Խաչում 5-րդ անգամ պատարագ է մատուցվել

Երեկ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել վերաբացումից հետո 5-րդ պատարագը:

Այն մատուցվել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիսապետությամբ:

Պատարագին մասնակցել են Ադանայում ԱՄՆ հյուպատոս Ջոն Էսպինոզան, հույն պատրիարք Բարդուղիմեոսը, Ասորի ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը: Գրում է ermenihaber.am-ը:

Աթեշյանը պատարագից հետո շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ  այս պատարագը կարելի է համարել պատմական, քանի որ 925թ-ին եկեղեցու կառուցումից մինչև այսօր հույն պատրիարքներից ոչ մեկը չէր այցելել սուրբ Խաչ:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Աթեշյանը կոչ է արել համատեղ աղոթել աշխարհում խաղաղության համար:

«Այսօր Սիրիայում, Իրանում, Իրաքում և Գազայում մարդիկ են սպանվում: Սուրբ գրքերից ոչ մեկը չի թույլատրում կրոնի, դավանանիքի համար մարդ սպանել»,-ասել է Աթեշյանը՝ հավելելով, որ բոլոր մարդիկ եղբայրներ են և պետք է հրաժարվեն իրար սպանելուց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին