armnewstv.am-ը գրում է. Պոլիտեխնիկի պատերից ներս և դուրս խոսում են բուհում վիրտուալ սեքս-սկանդալի մասին: Պատմության գլխավոր գործող անձը` ռեկտորը, առավոտից միայն հերքում է տարածված լուրերը: Համացանցում հայտնվել է իր և բուհի աշխատակցի ֆեյբուքյան նամակագրությունը, որտեղ բացահայտվում է Հովհաննես Թոքմաջյանի սիրային կապը:
Ռեկտորի էջը դեռ սեպտեմբերի 5-ին կոտրել էին, Հովհաննես Թոքմաջյանն աշխատանքային համակարգչից ֆեյսբուքյան էջ մտնել չի կարողացել, հավանաբար կիբերհանցագործները կոտրել էին գաղտնաբառը և կեղծ նամակագրությունը ուղարկել լրատվամիջոցներին:
Սկանդալի մյուս կողմում` վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանն է: Անունն արդեն շահարկվել է, երևալ չի ուզում` հանցագործություն է կատարվել: Ռուզաննան պատրաստ է նաև ձեռագրաբանական փորձաքննության: Ո՞վ է կազմակերպել կիբերդիվերսիան, ռեկտորը կասկածյալների անուններ տալ չի ուզում, բայց վստահ է, որ հանցագործությունը կատարվել է աշխատավայրում, աշխատանքային համակարգչից, որը միացված է համալսարանի ցանցին: Լրատամիջոցներով տարածված նյութում ակնարկ կա նաև ռեկտոր Թոքմաջյանի սիրային այլ արկածների մասին: Արդարանալ չի ցանկանում, մեղադրանքներին էլ պատասխանում է անեկդոտով:
Ռեկտորի և վարչության պետի անձնական հաղորդագրություններում եղել են նաև վիրավորական արտահայտություններ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հասցեին: Նախարարը կիբերհանցագործության մասին տեղեկացվել է: Գործը ոստիկանությունում է, կատարվում է հետաքննություն:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում