▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարեւ, Ռոբ». Բռնություն «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ

a1plus.am-ը գրում է. «Բարեւ, Ռոբ» գրությամբ պաստառը 5 րոպեով հայտնվեց ԱԺ շենքի դարպասների վրա։ «Հակահարված» արթ -խումբը իր ակցիայով հիշեցնում էր, թե ինչպես 13 տարի առաջ «Առագաստ» սրճարանում «Պրիվետ, Ռոբ » ասելու համար՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվեց եւ սպանվեց Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը։ «Բարեւ, Ռոբ» կոչը փակցողներն այսօր բռնության չենթարկվեցին, բայց պաստառը մի քանի րոպե անց գետնին հայտնվեց ԱԺ-ի անվտանգության աշխատակցի կողմից։ Չներկայանալ ցանկացող տղամարդը խոչընդոտեց նաեւ «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը՝ խլելով տեսախցիկը։

Անվտանգության աշխատակիցը անհարգալից խոսեց նաեւ մյուս լրագրողների հետ։ Ավելի ուշ նա փորձեց մեղմացնել իրավիճակը՝ «Ա1+»-ի լրագրողին ասելով, թե ուղղակի մի քիչ կոպիտ է վարվել։

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին