▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգագրական երգի, պարի փառատոն` Երևանում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում  «Ակունք»«Կարին»«Մարաթուկ»«Սասուն»«Մենք ենք մեր սարերը»«Վան»«Մշո հավքեր»«Սասնա ծռեր»«Տարոնցիներ»«Վերադարձ», «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը կներկայացնեն՝ «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը:

«Ամբողջ Հայաստանը կկարողանանք ներկայացնել բեմում: Նպատակն է` ընդլայնել փառատոնը: Ցանկանում ենք սկսել Ստեփանակերտից մինչև Երաևն, սակայն դեռևս հնարավորությունները պստիկ մ'ը նեղ են: Տոմսեր չեն վաճառվելու, բոլորը կարող են ներկա լինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արսեն Գրիգորյանը:

Նա նշում է` ընտրել են գութան, քանի որ հայն արարող  ժողովուրդ է: «Ինչպես Չարենցն է ասում` «Երգը երկրից է ստեղծվում»,-ասում է երգիչը:

Արսեն Գրիգորյանը խոստանում է` կայանալու դեպքում կհրավիրեն արտերկրի խմբերի.

«Նրանք մնալու են մեր տներում, մեր ընտանիքները մեր հովանավորներն են»,-կատակում է երգիչը:

Բանախոսը համոզված է` երիտասարադությունն ինչպես միշտ ներկա է լինելու, երիտասարադությունն օտարամոլ չէ, ինչպես պնդում են շատերը.

«Եթե խնդիր կա, ուրեմն մենք ենք մեղավոր: Նրանք միշտ նման միջոցռումներին ներկա են եղել»,-հավելեց Արսեն Գրիգորյանը:

Անի Կարապետյան

 

 


 

 «Գութան» ազգագրական երգի - պարի փառատոն. ազգային մշակույթի խնդիրները»  թեմայով:
 
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար  Սարգիս Ալավերդյանը և «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
 
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին , Գաֆէսճեան քանդակների պարտեզում Ակունք, Կարին, Մարաթուկ, Սասուն, Մենք ենք մեր սարերը, Վան, Մշո հավքեր, Սասնա ծռեր, Տարոնցիներ, Վերադարձ, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը կներկայացնեն՝ «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնը:

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին