▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքն աճել է 3 անգամ

ԱԺ-ում  քննարկվում է ՀՀ նախագահի առաջարկած «ՀՀ և միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

«Վատ վարկ և վարկի վատ մենկնաբանություն չկա: Բոլոր վարկերն էլ լավն են: Բոլոր վարկերի նպատակներն էլ գեղեցիկ են:  Չես կարող երբեք ասել կրթության, բնապահպանության և այլ ոլորտների համար վերցված վարկերը սխալ են: Գրավիչ են: Բայց դրանք ունեն  խոցելի հատկություն: Վարկ վերցնողը չի փակում այն և եթե վեցրել ես x վարկ, ապա վճարում ես, կամ վճարում են  x+y գումար: Սա է վարկ վերցնելու դժվար կողմը»,- իր ելույթում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ապա հավելեց.

«Բոլոր երկրները վարկեր վերցնում են՝ պատասխանատվության կամ անպատասխանատվության սեփական չափով:  Եվ կան նաև միջազգային նորմեր, երբ վարկերն անցում են ռիսկայնության, թույլատրելիության  սահմանը: Եվ մենք մոտեցել ենք այդ սահմանին: Սա է, որ անհնագստացնում է, թե  չէ… կրթության համար վերցրած վարկը շատ սիրուն է:  Վարկերի ընդհանուր վիճակը շատ տխուր է: 2008 թվականին հայաստանի պարտքը կազմում էր  1.5 միլիարդ դոլար:  5 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 4.5 միլիարդ դոլար: 3 անգամ մեծացել է»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին