▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանն անօրինակա՞ն է տիրացել 5 բաժնետոսմերին

«Ամերիաբանկի» (նախկին Հայներարտբանկի) նախկին բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանը դատի է տվել «Ամերիաբանկի»-ն եւ պնդում է, որ բանկի կողմից իր բաժնետոմսերի միակողմանի հետգնումն առոչինչ է:

«Երբ «Ամերիաբանկը» սկսեց իր գործունեությունը մենք ընդամենը 5 բաժնետոմս ունեինք, եւ շատ ոգեւորված էինք, որ այդպիսիլավ բիզնես նախաձեռնության մի մասն ենք կազմելու: Մեզ ոգեւորում էին նաեւ Ռուբեն Վարդանյանի բարեգործական ու Հայաստանի տարբեր մարզերում նախաձեռնած զարգացման ծրագրերը: Սակայն շուտով, Ռ. Վարդանյանի հայաստանյան ներկայացուցիչները մեզ սկսեցին բաժնետոմսերի հետգնման ուղղակի եւ անուղակի առաջարկներ անել, որոնք բոլորն էլ մենք մերժեցինք: Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու՞ են ցանկանում ամեն գնով տիրանալ մեր 5 բաժնետոմսին, երբ դրանց ընդհանուր փաթեթը բանկի բաժնետոմսերի 0,1%-ից էլ քիչ էին, եւ տարիների ընթացքում, որևէ եկամուտ չէինք էլ ստացել: Սակայն մի օր իմացանք, որ բանկն առաջնորդվելով  մեզ համար անհասկանալի և ոչ իրավաչափ գործընթացով, ուղղակի հետ է վերցնել մեր բաժնետոմսերը, չնչին գումար փոխանցելով մեր բանկային հաշվին: Փաստորեն, մեր կամքից անկախ, մեզ զրկեցին մեր սեփականությունից՝ խախտելով թե՛ ՀՀ սահմանադրությունը և թե՛ բանկային օրենսդրությունը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայցվոր Արտաշես Հովհաննիսյանի որդին` փաստաբան Հայկ Հովհաննիսյանը:

 Վերջիններս մինչեւ վերջ փորձել են  բանակցել, բացատրել Ամերիային, որ չեն կարող պարզապես վերցնել իրենց սեփականությունը:

«Ֆինանսական հզորությունը մարդկանց վստահություն է տալիս, որ իրենք կարող են անել ինչ ցանկանան: Մեզ հետաքրքրում է` արդյո՞ք Ռուբեն Վարդանյանը, որպես օտարերկրյա ներդրող կհամակերպվեր, երբ իր կամքին հակառակ իր սեփականությունը հետ վերցվեր իրենից: Մենք չենք պատրաստվում համակերպվել մեր սեփականության կորստի հետ եւ եթե չհասնենք արդարության ՀՀ դատարաններում, դիմելու ենք Եվրոպական Դատարան»,- նշում է Հայկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` Ամերիայի այս գործողությունը վատ նախադեպ է, թե սեփականություն ունեցող որևէ փոքր բաժնետիրոջ, թե Հայաստանում ներդրում կատարել ցանկացող որևէ անձի համար եւ իրենք որոշել են արդարության ճանապարհ հարթել թե իրենց և թե նմանատիպ իրավիճակում գտնվող այլ անձանց համար:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ը պատրաստ է նաև հրապարակել Ռուբեն Վարդանյանի և  «Ամերիաբանկի» պաշտոնական մեկնաբանությունները:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին