▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սողոյանը ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ իրենք Արմեն Սողոյանից հեռախոսով ճշտել են, որ իր օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը` զգալի առավելություն ապահովելով մրցակցի` ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ։ Նշենք, որ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է աշխարհի 135 կազմակերպություն` 117 երկրից: Ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), Գլխավոր Քարտուղար՝ Ռոյ Կալիվայալը (Հնդկաստան), Հանդիպումների Քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա), Ֆինանսական Քարտուղար՝ Արմեն Սողոյանը (Հայաստան): 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/09/17/406649.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Հայտնի է դարձել, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ իրենք Արմեն Սողոյանից հեռախոսով ճշտել են, որ իր օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը` զգալի առավելություն ապահովելով մրցակցի` ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ։

Տեղեկացնենք, որ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է աշխարհի 135 կազմակերպություն` 117 երկրից: Ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), Գլխավոր Քարտուղար՝ Ռոյ Կալիվայալը (Հնդկաստան), Հանդիպումների Քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա), Ֆինանսական Քարտուղար՝ Արմեն Սողոյանը (Հայաստան): 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին