▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղեկին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը չէ՞

ՀՀԿ-ում Asekoe.am-ի աղբյուրներն, արձագանքելով համացանցում հայտնված տեսանյութին` «ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը երթևեկում է սիգարետ ծխելով և առանց անվտանգության գոտու»  վերնագրով` նշում են, որ Կարեն Ավագյանը ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներից է, որ չի ծխում, բացի այդ` նրա մեքենան ամենևին նման չէ տեսանյութում երևացող մեքենային, որի ղեկին, եթե` ըստ ՀՀԿ աղբյուրների վստահեցման, Կարեն Ավագյանը չէ,  ապա նրա նմանակն է:

Իսկ այն, որ տեսանյութում երևացող` կոկիկ հանգնված վարորդը նման է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին, կարծում են քչերը կհերքեն: 

Ինչէ, տեսանյութը` ստորև. այն դիտողների թվում գուցե նաև Կարեն Ավագյանի նմանակը լինի, ով գուցե չգիտի իր ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության  նախագահի նմանության մասին.... Կամ, գուցե գիտի՞... 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին