▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է «Օժիտ» խանութների ցանցի սեփականատիրոջ այրված դին. կալանավորվել է նրա թոռը. shamshyan.com

 shamshyan.com-ը գրում է, որ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ այրված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն է, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին