▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը

a1plus.am-ը գրում է, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ոչ միայն իր գործարարի վարկով, այլեւ մանկապղծության մեղադրանքով։Քաղցկեղով տառապող Սերոբ Տեր–Պողոսյանը Դատապարտյալների հիվանդանոցից էր տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին