▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում ավտոմեքենայով վազանց անելու համար ծեծելով մարդ են սպանել. henaran.am

henaran.am-ի տեղեկություններով, այս պահին ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Վարդենիս քաղաքում շինանյութի խանութի սեփականատիրոջ որդի Հրանտ Շաբոյանն ու նրա “հեղինակություն” համարվող ընկերը՝ Դինջ Կարենը, Մարտին Հակոբյանը, Ադամիկ Կարապետյանը, որոնք 40 եղբայրներ հանցավոր խմբի անդամներն են, ավտոմենքայով վազանց անելու համար ծեծել են Ծովակ գյուղի բնակչին եւ իր 15 ամյա որդուն: Ըստ տեղեկությունների, Ծովակ գյուղի բնակչին ծեծել են “արմատուրայով”, որի ընթացքում Ծովակի բնակիչը ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ գանգուղեղային կոտրվածքներ:

Որդին տեսնելով հոր վիճակը՝ մոտեցել եւ մարմնով ծածկել է հորը, արդյունքում դաժանաբար ծեծի է ենթարկվել: Այսօր Երեւանում՝ հիվանդանոցներից մեկում մահացել է ծովակցին: Ծեծողները փախուստի մեջ են եւ ոստիկանությունը փնտրում է նրանց:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին