▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սյունիքում այլևս ներդրումային ոչ մի ծրագիր, ոչ մի բան չեմ անելու»․ Սյունիքի գործիչների արձագանքը. galatv.am

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե չնայած Ս․ Խաչատրյանին առնչվող հարցերն իրեն չեն հետաքրքրում, ամեն դեպքում կառավարության այս որոշումը վերջին կաթիլն էր․

«Այդ մարդու թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ուզում է նշանակեն, ուզում է հանեն․․․ Մեկ բան կարող եմ վստահ ասել, որ ես որպես գործարար Սյունիքում այլևս ներդրումային ոչ մի ծրագիր, ոչ մի բան չեմ անելու. սա արդեն վերջին կաթիլն էր»։

Կայքի հարցադրմանը, թե պարոն Խաչատրյանը նշանակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, թե սյունեցիների ընդունելությունից հետո պարզ կլինի՝ ուզում էին իրեն այդ պաշտոնում տեսնել, թե ոչ, Տ․ Կարապետյանը նախ արձագանքեց․ «Նա ինչ պարոն, նա ինձ համար պարոն Խաչատրյան չի, նա Լիսկա է, Լիսկա եղել է, Լիսկա էլ մնալու է»,- ապա անդրադառնալով բուն հարցադրմանը՝ շարունակեց․ «Ես այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ ու իմ բացասական վերաբերմունքը հայտարարել եմ։ Բոլորի համար է պարզ, թե Սյունիքում ում են ուզում, ում չեն ուզում, հիմա ես ուղղակի չեմ ցանկանում Սյունիքի անունից հայտարարություններ անել»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին