▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանումը փոխել են

 

«Պետականացումից հետո փոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանումը: Այժմ այն կոչվում է  «Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց   Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, ով ասուլիսին ներկայացել էր զինվորական համազգեստով.
«Համալիրին տվել են զորամասի կարգավիճակ, ուստի, ստիպված ենք համազգեստով աշխատել»,-նշեց նա:
Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց՝ Մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ն հանձնել է ֆինանսների Նախարարությանը, բայց , հիամ ամեն ինչ գտնվում է ՊՆ-ի ձեռքի ներքո:
«Կարծես թե ինչ-որ մարդիկ ինչ-որ բան շտապում են անել, բայց, թե ինչ հերթականությամբ, որ օրենքով, ոչ ոքի հայտնի չէ»:

«Պետականացումից հետո փոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանումը: Այժմ այն կոչվում է  «Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»: Սա ինչպե՞ս կարելի է պատկերացնել: Պատկերացնո՞ւմ եք՝ լինի Թոխմախի հարսանյաց սրահ: Անպայման պետք է Համալիրը կցեին  Ծիծեռնակաբերդի հե՞տ: Եվ, սա այն դեպքում, երբ սեփականատերը մեծ տառերով էր գրել  Կարեն Դեմիրճյանի անունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց   Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, ով ասուլիսին ներկայացել էր զինվորական համազգեստով.

«Համալիրին տվել են զորամասի կարգավիճակ, ուստի, ստիպված ենք համազգեստով աշխատել»,-նշեց նա:

Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց՝ Մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ն հանձնել է Ֆինանսների նախարարությանը, բայց, հիմա ամեն ինչ գտնվում է ՊՆ-ի ձեռքի ներքո:
«Կարծես թե ինչ-որ մարդիկ ինչ-որ բան շտապում են անել, բայց, թե ինչ հերթականությամբ, որ օրենքով, ոչ ոքի հայտնի չէ»:

Նա նշում է՝ Անկախության օրը նշվել է զավթած, գրավված օբյեկտում՝ ապօրինի օգտագործելով ուրիշի շարժական գույքը:

«Շահագործվել է Մարզահամերգային համալիրում գոյություն ունեցող այն շարժական գույքը, որը Համալիրին չի պատկանում»,-նկատեց Կորյուն Գրիգորյանը:

Նրա փաստմամբ՝ երբ ԴԱՀԿ-ն վերցրել է շենքը, դիմել են էլ.ցանցերին, որպեսզի անջատեն, բայց չի արվել.

«Սեպտեմբերի 21-ին ամբողջ լույսերը միացված էին, ամբողջ թափով աշխատում էր, հետաքրքիր է հարցնել՝ ո՞ւմ հաշվին, քանի որ դեռևս դա մեր հաշվին է»,-ասաց  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն:

Ավելին, պարզվում է՝ Համալիրի աշխատակիցները շարունակում են աշխատել, իսկ թե ինչո՞ւ, Կորյուն Գրիգորյանը նկատում է՝ «Նրանց սիրտը ցավում է այս կառույցի համար, աշխատել են 30-35 տարի»:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում, ո՞վ է վճարելու նրանց՝  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն պատասխանում է՝ «Սա միայն Աստծուն է հայտնի»:

Անի Կարապետյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին