Կարդացեք նաև՝ Այս օրերին բոլոր աղանդավորական կառույցների ղեկավարները Հայաստանում են. Ալեքսանդր Ամարյան
Բոլոր աղանդներն էլ քայքայիչ են, քանի որ դրանք շեղվում են ավանդական եկեղեցու գաղափարախոսությունից, Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով` մարդիկ հարում են այս կամ այն աղանդավորական կառույցին ոչ միայն շահադիտական նպատակներով, այլև հոգեբանական ճնշման` ուղեղների լվացման արդյունքում և ի վերջո սկսում են հավատալ այն ուսմունքին, ինչն իրևենց ներկայացնում են:
Հարցին, թե այս համատեքստում ինչ անելիք ունի Հայ առաքելական եկեղեցին, պարոն Ամարյանը պատասխանեղ, թե Քանի որ եկեղեցին առանձնացված է մեր պետականությունից այստեղ ավելի շատ անելիք ունեն մեր պետոթյունն ու կառավարությունը.
«Պետք է ընդունվի համապատասխան օրենք, որը կսահմանափակի կրոնական կառույցների գործունեությունը և պատժամիջոցներ կկիրառի խախտումների դեպքում: Պետությունը պետք է պատրաստի կրոնական փորձագիտություն անցկացնող մասնագետներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կտան ճիշտ եզրակացություններ և այլնշ»:
Ալեքսանդր Ամարյանի խոսքով` աղանդավորական կառույցների հիմնական նպատակն է գումարով, կաշառքներով Հայաստանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որը ձեռնտու է արտասահմանին:
Ալեքսանդր Ամարյանի հետ զրույցի ամբողջական հեռուստատեսային տարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում: