▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը կլոր է, աշխարհի կենտրոնն էլ Սյունիքն է. Սուրիկ Խաչատրյան. armlur.am

armlur.am-ը գրում է, որ ամեր առաջ Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում հայտնի զանգերի մոտից տարբեր պետական հիմնարկների ծառայողներ պարտադրված կերպով եկել էին դիմավորելու, հասել է Կապանում գտնվող մարզպետարան: Ամփոփելով Երևան-Կապան ճանապարհի հայտնի զանգերի մոտից սկսված «հուզիչ» ընդունելության տպավորությունները՝ մարզպետը հայտարարել է, որ աշխարհը կլոր է, աշխարհի կենտրոնն էլ Սյունիքն է:

Նշենք, որ ր Գորիսում աղուհացով են դիմավորելՍուրիկ Խաչատրյանին:  Այս մասին նշել է Գորիսի թիվ 6 դպրոցի տնօրեն Արամայիս Փարսյանը: «Ես ներկա եղել եմ, գնացել ենք մեր մարզպետին դիմավորելու: Մեզ ոչ մեկ չի հրահանգել: Մենք ուղղակի ժամն ենք իմացել, գնացել ենք, դիմավորել ենք: Սյունեցիները շատ ուրախ են, որ ինքը վերադարձել է», – հայտարարել է նա, հավելելով, որ Սյունիքում երբեք վախի մթնոլորտ չի եղել:

Նշենք, սակայն, որ տեղեկություններ կան, թե շատերին հրահանգել են գնալ և դիմավորել Ս. Խաչատրյանին:

Այն, որ սյունեցիները, հատկապես՝ Գորիսի բնակչությունը, դեմ են նրա վերադարձին, ակնհայտ է:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին