Սույն թվականի սեպտեմբեր 25-ին Նիսի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը իրավունք չունի կոչվելու «Հայ Առաքելական Եկեղեցի»:
Վերոնշյալ ընկերակցությունը իրավունք չունի Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելու, ինչպես նաև այդ անվան հետ աղերս ունեցող որևէ գործունեություն ծավալել, այդ թվում՝ այդ ընկերակցությանը արգելվում է որևէ ծիսակարգ կատարել:
Դատարանը ամբողջությամբ բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Թեմի և Ալպ-Մարիտիմի, Վարի և Մոնակոյի Հայ Առաքալեկան Եկեղեցու Ծուխի համատեղ հայցը ընդդեմ Նիսի նախկին կրոնական ընկերակցության:
Հիշեցնենք որ սա արդեն երկրորդ դատավարություն է, որ Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը տանուլ է տալիս: Առաջինը գրեթե մեկ տարի առաջ էր, որ այդ ընկերակցութունը դատական հայցով դիմել էր դատարան 2010 թվականից Նիսի ծուխի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ`հովվատնից հանելու համար: