▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Էրդողանը որոշի գնալ Հայաստան, ապա ես էլ կգնամ նրա հետ.Շառլ Ազնավուր

 

Սերբական RTS հեռուստատեսության եթերում աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը թուրք ժողովրդին և Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված կոչում նշել է, որ ցանկանում է՝ հայ և թուրք ժողովուրդները փոխհամաձայնության գան:
Ըստ թուրքական «PirsusHaber» լրատվական կայքի՝ Ազնավուրն ասել է՝ չնայած որոշ ժամանակահատվածներում երկու ժողովուրդներին բաժանող դեպքեր են տեղի ունեցել, այնուամենայնիվ, հայերն ու թուրքերը եղբայրներ են: Ազնավուրն ասել է նաև, որ հայերն ու թուրքերը ստիպված են կրկին ընդհանուր կյանք սկսել: 90-ամյա երգիչն ասել է, որ ցանկանում է մահվանից առաջ տեսնել երկու ժողովուրդների միջև կայանալիք փոխհամաձայնությունը:
Ըստ աղբյուրի՝ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015- թվականի ապրիլի 24-ին կայանալիք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ազնավուրն ասել է, որ դեռևս Էրդողանից պատասխան չի ստացել՝ ավելացնելով. «Եթե Էրդողանը որոշի գնալ  Հայաստան, ապա ես էլ կգնամ  նրա հետ»:
Թուրքական կայքի լուրի համաձայն՝ Ազնավուրն անդրադարձել է նաև հայերի կրած տառապանքները ժխտող թուրքերին՝ ասելով, որ խստորեն դատապարտում է վերջիններին:
Ermenihaber.am

ermenihaber-ը գրում է. Սերբական RTS հեռուստատեսության եթերում աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը թուրք ժողովրդին և Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված կոչում նշել է, որ ցանկանում է՝ հայ և թուրք ժողովուրդները փոխհամաձայնության գան:

Ըստ թուրքական «PirsusHaber» լրատվական կայքի՝ Ազնավուրն ասել է՝ չնայած որոշ ժամանակահատվածներում երկու ժողովուրդներին բաժանող դեպքեր են տեղի ունեցել, այնուամենայնիվ, հայերն ու թուրքերը եղբայրներ են: Ազնավուրն ասել է նաև, որ հայերն ու թուրքերը ստիպված են կրկին ընդհանուր կյանք սկսել: 90-ամյա երգիչն ասել է, որ ցանկանում է մահվանից առաջ տեսնել երկու ժողովուրդների միջև կայանալիք փոխհամաձայնությունը:

Ըստ աղբյուրի՝ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015- թվականի ապրիլի 24-ին կայանալիք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ազնավուրն ասել է, որ դեռևս Էրդողանից պատասխան չի ստացել՝ ավելացնելով. «Եթե Էրդողանը որոշի գնալ  Հայաստան, ապա ես էլ կգնամ  նրա հետ»:

Թուրքական կայքի լուրի համաձայն՝ Ազնավուրն անդրադարձել է նաև հայերի կրած տառապանքները ժխտող թուրքերին՝ ասելով, որ խստորեն դատապարտում է վերջիններին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին