▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետն ինքն իրեն դոկտորի աստիճան է «շնորհել».aravot.am

aravot.am-ը գրում է. Սյունիքի մարզպետարանի կայքից  տեղեկանում ենք, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2014 թ. ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք եւ ստացել ոչ ավել, ոչ պակաս պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Նման տեղեկություն չգտանք Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կայքում:

Ավելին, Aravot.am-ին ԲՈՀ-ից հայտնել են, որ նախ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր չի լինում, եւ հետո Սուրիկ Խաչատրյանը երբեք գիտական ատենախոսություն չի պաշտպանել, անգամ թեկնածուական աստիճան չունի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին