▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի, Ռուսաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող արգասաբեր գործունեությամբ եւ տպավորիչ արվեստով տասնամյակներ շարունակ հայկական ու ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մասն եք:

Դուք մարմնավորել եք հիշարժան շատ կերպարներ կինոյում ու թատրոնում՝ Ձեր վարպետությունը ցուցադրելով տարբեր ժանրերում ու տարբեր պլանի դերերում: Կայանալով նաեւ որպես տաղանդավոր ռեժիսոր՝ երկար տարիներ ղեկավարում եք Ձեր իսկ ստեղծած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որն իր արժանի տեղն ունի մշակութային կյանքում եւ որը, դերասանական տաղանդին զուգահեռ, նաեւ Ձեր՝ փորձառու մանկավարժ եւ հաջողակ ռեժիսոր լինելու վկայությունն է:

Համոզված եմ, որ այսուհետ եւս Ձեր եռանդն ու էներգիան ծառայելու են կինոյի ու թատրոնի էջերը հարստացնելուն:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Ջիգարխանյան, առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Նշենք, որ կինոյի և թատրոնի հայ ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականին: 1953-1954 թթ.-ին աշխատել է Արմենֆիլմում որպես օպերատորի օգնական։ Իր դերասանական կարիերան սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոնը։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական Թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական Մրցանակ «Եռանկյան» համար, ինչպես նաև 1979-ին՝ «Snow in Mourning» ֆիլմի համար։ 1985-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ Ժողովրդական Դերասանի կոչում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին