▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախությամբ կարող եմ ասել, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են հետևում իրենց արտաքինին. Լիլիթ Թումանյան

Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոների ցանցի գլխավոր բժիշկ` Լիլիթ Թումանյանի բացառիկ հարցազրույցը ԷԼ STYLE ամսագրի 100-րդ հոբելյանական համարի համար:

 

Ինչպե՞ս ընտրեցիք էսթետիկ բժշկության ոլորտը:

 

* Ինձ համար որպես մասնագետի իմ հիմնական մասնագիտության՝ օրթոդոնտիայի, և էսթետիկ բժշկության ոլորտներում միաժամանակյա գործունեության իրականացումը դարձել է շատ բնական և բավական արդյունավետ: Այս երկու ոլորտները միմյանց հետ սերտ առնչություն ունեն և դա օգնում է պացիենտների խնդիրները համակողմանիորեն լուծելու հարցում: Երբ արդեն մեզ համար հստակ էր էսթետիկ բժշկությամբ զբաղվելու անհրաժեշտությունը, հիմնեցինք “Ավանտա” էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցը: Այս ընթացքում և՛ մենք, և՛ մեր մյուս մասնագետները անցանք որակավորման բազմաթիվ կուրսեր, այդ թվում եվրոպական լավագույն ուսումնական հաստատություններում: Ի դեպ վերջին երկու տարվա ընթացքում հրավերներ եմ ստանում նաև արտերկրից, դասախոսություններ կարդալու և վարպետության դասեր տալու նպատակով, ինչը անում եմ հաճույքով և հպարտուրյամբ:

 

Էսթետիկ բժշկության ոլորտը ի՞նչ առանձնահատկություններ ունի և ի՞նչ կարևոր հատկանիշներ կառանձնացնեք այս ոլորտի բժիշկների համար:

 

* Էսթետիկ բժշկության ոլորտն արագ զարգացող ուղղություն է, որի հիմնական նպատակը մարդուն երիտասարդացնելն ու գեղեցկացնելն է: Կան ընդհանուր պահանջներ, որոնք պարտադիր են ցանկացած բժշկի համար, դրանցից են՝ պացիենտների նկատմամբ հոգատար և հարգալից վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը, անհատական մոտեցումը յուրաքանչյուրի նկատմամբ, պացիենտի նախնական իրազեկումը և այլն: Այս ոլորտի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն առողջության այլ խնդիրներին զուգահեռ, առաջին հերթին առընչվում է մարդու արտաքին տեսքին: Այս առումով մասնագետներից պահանջվում է խիստ նրբանկատ վերաբերմունք:

 

Վերջերս դուք ընդգրկվեցիք Հայաստանյան ամենապահանջված բժիշկների ցանկում, ում առավել հաճախ դիմում են մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները, ինչը կարծում եմ արդեն իսկ խոսում է Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

 

* Անչափ շնորհակալ եմ նման բարձր գնահատականի համար, հավատացեք դա իրոք մեծ պատիվ է:

 

Դժվա՞ր է աշխատել շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ:

 

* Սովորաբար հանրային ճանաչում ունեցող մարդկանց համար էսթետիկ բժշկության ծառայությունները մի փոքր ավելին են քան ոչ հանրային մարդկանց համար: Մեր աշխատանքը իրոք նրանց օգնում է մարդկանց գեղագիտական հաճույք պատճառել: Ուղակի շատ կարևոր է հենց սկզբից հասկանալ պացիենտի բոլոր մեծ ու փոքր պահանջները, սպասումները, ինչու ոչ նաև քմահաճույքները և հավատացեք, որ անհաղթահարելի դժվարություններ գրեթե չեն լինի:

 

Ձեր կատարած աշխատանքի արդյունքները գոհացնու՞մ են Ձեզ:

 

* Այս հարցին “այո” կամ “ոչ” պատասխանելը ճիշտ չի լինի, սակայն երկկողմանի բավարարվածություն չունենալու դեպքում, չէինք կարող շարունակել մեր աշխատանքը: Փորձում ենք մշտապես իրազեկ լինել ժամանակակից բժշկության նորագույն ձեռքբերումներին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ ու փորձառություն, օգտագործել լավագույն մեթոդները, սարքերը, նյութերը, որպեսզի լավագույնս բավարարենք մեզ դիմող մարդկանց պահանջները: Հանգիստ խղճով կարող եմ ասել, որ մենք իրոք կարողացել ենք ստեղծել հիրավի ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոն, տիրապետում և օգտագործում ենք նորագույն մեթոդներն ու մոտեցումները, ու սա պարզունակ գովազդ չէ: Ուրախությամբ կարող եմ ասել, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են հետևում իրենց արտաքինին, իսկ մենք էլ պատրաստ ենք ցանկացած պահի լինել նրանց կողքին:

 

Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:

 

- Ասեմ, որ չեմ կարողանում գտնել իմ ժամանակը ամենաօպտիմալ կերպով տնօրինելու բանաձևը: Աշխատանքային գրաֆիկս ծանրաբեռնված է: Երբեմն հաճախում եմ մարզասրահ, իսկ ամենահաճելին ինձ համար ընտանիքիս հետ ուղղակի լինելն է, ընկերներիս հետ շփումը:

 

Ձեր մասնագիտական խորհուրդը կանանց և աղջիկերին:

 

- Կանանց գեղեցիկ լինելու խնդիրը բնությունը լուծել է գեների մակարդակում: Միանգամայն հասկանալի է, որ լավագույնը գեղեցիկ հանդերձանքների ու սանրվածքների զուգորդումն է խնամված արտաքինի հետ, ինչպես նաև ամեն մի կնոջ ժպիտի մեջ թաքնված անկրկնելի հմայքը: Մի խորհուրդ միայն. թեև իմ մասնագիտական աշխատանքը հենց բուն միջամտությունն է մարդու արտաքինին, սակայն կարծում եմ, որ այն պետք է լինի չափավոր և որքան հնարավոր է մոտ բնականին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին