▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամ Բախչագուլյանն ազատվել է ՍԱՊԾ պետի պաշտոնից

2014թ. հոկտեմբերի 6-ին իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ծառայության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին և նշեց, որ Արմեն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ նորանշանակ պետին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը նշեց, որ արդյունավետ, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ կկարողանան կատարել Հանրապետության ղեկավարության բոլոր հանձնարարությունները և կկարողանան հաղթահարել աշխատակազմի առջև ծառացած բոլոր խնդիրները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին