Հայազգի հայտնի դերասան, պրոդյուսեր, շոումեն Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այսօր նշում է իր ծննդյան 62-ամյակը:
2 մլն-ից ավելի հետևորդ ունեցող Գալուստյանը Twitter-ի իր էջում մասնավորապես գրել է. «Ծնունդդ շնորհավոր, Վովա Քեռի: Եվ շնորհակալություն ամեն ինչի համար»:
Շնորհավորանքին կից նա կցել է Պուտինի լուսանկարը՝ արևային ակնոցով:
Շնորհավորանքն ամենատարբեր արձագանք է գտել Գալուստյանին հետևողների շրջանում: Ոմանք միացել են շնորհավորանքին, մյուսները՝ «սպառնացել» այլևս չհետևել նրա գրառումներին:
Twitter-ում ավելի քան 2 մլն հետևորդ ունեցող հայազգի հայտնի դերասան, պրոդյուսեր, շոումեն Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այսօր նշում է իր ծննդյան 62-ամյակը:
Գալուստյանն իր էջում, մասնավորապես, գրել է. «Ծնունդդ շնորհավոր, Վովա Քեռի: Եվ շնորհակալություն ամեն ինչի համար»: Շնորհավորանքին կից նա կցել է Պուտինի լուսանկարը՝ արևային ակնոցով:
Նշենք, որ այս գրառումն ամենատարբեր քննարկումների առիթ է դարձել Գալուստյանին հետևողների շրջանում: Ոմանք միացել են շնորհավորանքին, մյուսները՝ «սպառնացել» այլևս չհետևել նրա գրառումներին: