▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիկյանը ՔԿՀ պետերից պահանջել է բացառել դատապարտյալներին հովանավորչությունը

Asekose.am-ի տեղեկություններով` Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը  խիստ պահանջներ է դրել համակարգի պատասխանատուների առաջ`  դատապարտյալների շրջանում հովանավորյալներ ունենալը վերջնականապես բացառելու և կոռուպցիոն ռիսկեր պարունակող այլ երևույթներից ի սպառ հրաժարվելու  առումով: 

Արթուր Օսիկյանի այս հրահանգը  դժգոհություն է առաջացրել քրեակատարողական հիմնարկների որոշ պետերի շրջանում, ովքեր, հիշեցնենք, վերջերս  մեկ ալ բողոքելու առիթ ունեին.   Արթուր Օսիկյանի կողմից Քրեակատարողական վարչությունը  ոստիկանությունում իրեն հավատարիմ  կադրերով համալրելու հեռանկարը դժգոհություն էր առաջացրել  համակարգի ներկայացուցիչների, ՔԿՀ պետերի շրջանում: Որոշ տեղեկություններով՝ ՔԿՀ-ների պետերը որոշել էին հավաքվել եւ հանդիպել Օսիկյանի հետ՝ բացատրելու, թե ինչ է իրենից ներկայացնում քրեակատարողական վարչությունը, հիմնարկները, ինչ է իրենից ներկայացնում դատապարտյալների հետ աշխատանքը, որում ոստիկանության համակարգի աշխատողները ընդհանրապես փորձ չունեն, եւ որ եթե համակարգը շարունակվի համալրվել ոստիկանական կադրերով, ապա դա ոչ մի լավ բանի չի բերի, այլ կբերի նրան, որ համակարգը կսկսի չաշխատել։

Ակնհայտ է, որ Արթուր Օսիկյանը   համակարգը յուրայիններով համալրելու քայլով նպատակ ունի ավելի դյուրացնել  ոլորտում կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված իր գործողությունները, սակայն որքանով կհաջողի  այդ երկու, գուցե, իրար կապակցված հարցերում Քրեակատարողական վարչության նորանշանակ  պետը, ՔԿՀ-ներում ոմանք կասկածում են, որքան էլ մեծ լինի նաև նրանց` ոլորտը բարեփոխված տեսնելու ցանկությունը:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին