▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համարում եմ Երևանի անբաժանելի մասնիկ. Արմինե Սարգսյան

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հետ։

-Տիկին Սարգսյան, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։

-Ինչպես յուրաքանչյուր մարդ կապված է իր ծննդավայրին, այնպես էլ ես եմ կապված Երևանին և ինձ համարում եմ իմ քաղաքի անբաժանելի մասնիկը։ Եվ իզուր չէ, որ մարդն իր հասուն տարիքում ձգտում է դեպի իր ծննդավայրը։ Երևանն իմ ծննդավայրն է։ Իսկ ծննդավայր բառի փակագծերը չեն բացում, քանի որ այդ բառի հետ կապված են մարդու ամենանվիրական զգացումները։

-Ո՞րն է Երևանում Ձեր ամենասիրելի անկյունը։

-Իմ կարծիքով ուսանողական տարիները մարդու երիտասարդության, երազանքների լավագույն տարիներն են և երբ ես ուսանող էի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում էր գտնվում պատմության ֆակուլտետը, որտեղ սովորել եմ։ Այդ պատճառով, որպես Երևանի իմ ամենասիրելի անկյուն ուզում եմ առանձնացնել Երևանի պետական համալսարանի շենքը և դրա հարակից տարածքը։

-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևանի» տոնակատարության օրը:

-Շատ եմ սիրում Երևանի ծննդյան օրը, և որպես տոնի անմիջական մասնակից, մեր թանգարանը փորձում է միշտ յուրահատուկ միջոցառմամբ հանդես գալ տոնակատարության ժամանակ։

«Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը բոլոր երևանցիներիս սրտում է։ Ես վստահ եմ, որ բոլորն անհամբեր սպասում են տոնական միջոցառումների մեկնարկին, և յուրաքանչյուրն արդեն ունի նախընտրած միջոցառումը, որին կմասնակցի տոնական օրվա ընթացքում։

Էրեբունի-Երևան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին