▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժառանգության ղեկավարը միակն էր, որ այսօր հիշեց Շանթ Հարությունյանին

Րաֆֆի Հովհաննիսյանն ուշացումով եկավ ու ելույթ ունեցավ:
ՙՙԺառանգություն՚՚ կուսակցության ղեկավարի ելույթը, կարծում եմ, շեղվեց Եռյակի այն ՚՚գծից՚՚, որը բացահայտվել էր դեռ Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան մասնավոր-գաղտազերծված զրույցից:
Ռուսները գուցե նաև նեղանան, որովհետև Րաֆֆին Սերժին մեղադրեց՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի միացման պայմանագիրը ստորագրելու համար:
Հա, ի դեպ, ՙՙԺառանգության՚՚ ղեկավարը առայժմ միակն է, որ այսօր հիշեց Շանթ Հարությունյանին: Մյուսները, թերևս, Շանթին չհիշեցին, որ ռուսներին չնեղացնեն:
Ժողովուրդը վանկարկում է ՙՙհիմա, հիմա՚՚. Րաֆֆին ժողովրդից խնդրեց, որ մի քանի րոպե ժամանակ տան, որպեսզի ինքը, Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը խորհրդակցություն ունենան:
Հովհաննիսյանի ասածն ակնհայտորեն դուր չեկավ առաջին նախագահին, իսկ Ծառուկյանը, առանց խորհրդակցության, մոտեցավ խոսափողին ու ելույթ ունեցավ:
ԲՀԿ նախագահի խոսքը լակոնիկ էր. նա խոստացավ հաջորդ անգամ խոսել: Այս անգամ նա ժողովրդից հարցրեց պայքարելու պատրաստակամության մասին, ապա ասեց, որ ինքն էլ է պատրաստ պայքարելու:

Սուրեն Սուրենյանց

 

 Հետևեք Եռյակի հանրահավաքին Ազատության հրապարակում՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՄԱՄԲ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին