Հոկտեմբերի 9-ին Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում 26-ամյա Նելլի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ կինը սանհանգույցից վերադառնալուց հետո հանկարծամահ է եղել:
Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ կնոջ առաջին հղիությունն է եղել, և սեպտեմբերի 21-ին կատարվել է կեսարյան հատում, 3 օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ սեպտեմբերի 27-ին նորից հիվանդոց է վերադարձել՝ ջերմությամբ, աղիները ևս լավ չեն գործել:
Ի պատասխան հարցին, թե ինչի հետևանք կարող էր լինել ջերմությունը՝ Աբրահամյանը նշել է, որ իրենք կարծել են, թե կնոջ ջերմությունը վիրահատությունից հետո բորբոքային պրոցեսի հետևանքով է, սակայն ջերմությունը իջեցվել է, աղիների խնդիրը ևս լուծվել, չնայած, որ դժվարությամբ է գործել:
Սակայն դեպքի օրն առավոտյան նա գնացել է սանհանգյուց, որից հետո վերադառնալով իրեն վատ է զգացել, բժիշկները փորձել են հնարավոր ամեն ինչ անել, սակայն չի հաջողվել, կինը հանկարծամահ է եղել:
Փոքրիկի վիճակը գնահատվում է բավարար:
Հանրապետականի գինեկոլոգիայի բաժանմունքում մահացած կինը ծննդաբերել էր կեսարյան հատման միջոցով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet