▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակն` այդքան մոտ, հաղթանակն` այդքան հեռու. Գնահատականներ ֆուտբոլիստներին

Footballcity.am: Հեղինակ` Գևորգ Մարտիրոսյան

 

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանակներում: Հանդիպումից առաջ որոշ հայ երկրպագուներ կարծում էին, թե սերբ ֆուտբոլիստներն անչափ հեշտ խաղով կռմբակոծեն մերոնց դարպասը, սակայն …

Որոշ երկրպագուներ մոռանում են, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի ոչ այնքան հայտնի, սակայն խելացի գլխավոր մարզիչ: Բեռնար Շալանդը հիանալի մարտավարությունով կարողացավ կոտրել Սերբիայի ազգային հավաքականի հարձակման ուժը:

Հիանալի հանդիպում, լարված կրքեր, չիրացրած 11 մետրանոց …

Ձեզ ենք ներկայացնում մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները.

Ռոման Բերեզովսկի — 9

Մեր ազգային հավաքականի դարպասապահը, չնայած իր պատկառելի տարիքին, կարողացավ հիանալի հանդիպում անցկացնել: Հաշվի առնելով վերջին րոպեներին բաց թողնված գնդակը, Բերեզովսկուն տալիս ենք 9 բալ:

Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան — 7

Մեր ազգային հավաքականի երիտասարդ պաշտպանները կարողացան կատարել թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի կարգադրությունները, սակայն մի քանի էպիզոդներում թերացան:

Ռոբերտ Արզումանյան — 10

Մեր ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանն այսօր փայլուն հանդիպում անցկացրեց: Արզումանյանի հիանալի գոլը մեծ ուժ տվեց մյուս ֆուտբոլիստներին: Ղազախական Ակտոբեում հանդես եկող Արզումանյանին մենք տալիս ենք ամենաբարձր` 10 գնահատականը:

Լևոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան — 8

Մեր ազգային հավաքականի եզրային պաշտպանները նույնպես կարողացան կատարել Բեռնար Շալանդի կարգադրությունները, սակայն տեղ տեղ տարվում էին անհատական խաղով և կորցնում էին գնդակը:

Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան — 8

Երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեկած Կառլեն Մկրտչյանն այսօր խաղադաշտում անցկացրեց 65 րոպե: Ցավալի էր միայն այն, որ Կառլենը դարձել էր սերբերի քավության նոխազը: Մոտ 3 խախտում արձանագրվեց հենց նրա դեմ պայքարում: Կառլենին փոխարինեց Ռումյան Հովսեփյանը, ով արժանի կերպով ծածկեց հենակետային կիսապաշտպանի գոտին:

Արթուր Եդիգարյան — 9

Մեր ազգային հավաքականի կիսապաշտպանը գործեց անթերի, կարողացավ ժամանակին օգնության հասնել պաշտպանությանը: Աչքի չընկավ կոպիտ խաղով, սակայն որոշ դրվագներում կարող էր խախտել կանոնները:

Էդգար Մանուչարյան — 8

Առաջին խաղակեսում ոչ այնքան վստահ խաղ անցկացրեց, սակայն երկրորդ խաղակեսում փորձեց ավելի սուր գործել: Մասնակցեց մի քանի գրոհների, սակայն մրցակցի պաշտպանի կոպիտ խաղի արդյունքում չկարողացավ շարունակել հանդիպումը:

Արթուր Սարկիսով — 10

Փայուն խաղ անցկացրեց մեր ազգային հավաքականի կազմում: Կարողացավ մի քանի անգամ աչքի ընկնել իր արագությամբ: Երկրորդ խաղակեսի վերջնամասում փայլուն կերպով շրջանցելով սերբ պաշտպանին, վաստակեց 11 մետրանոց, սակայն չիրացրեց այն, իր տեղը զիջելով Մարկոս Պիզելլիին:

Մարկոս Պիզելլի — 6

Ղազախական Ակտոբեում վստահ խաղ անցկացնող Պիզելլին այսօր մեր ազգային հավաքականի կազմում անվստահ էր գործում: Վերջինս աչքի ընկավ առաջին խաղակեսի միջնամասում` երբ պտտեցրած հարվածով ստուգեց մրցակցի դարպասապահի զգոնությունը: Կարող էր հերոսանալ, սակայն լարված պահին չկարողացավ ճիշտ ուղություն ընտրել: Արդյունքում, կորցրեց իր հնարավորությունը և փոխարինվեց:

Արտակ Դաշյան, Ալեքսանդեր Կարապետյան — առանց գնահատականի

Վերջիններիս գործողությունները դեռ քննարկման տեղիք են տալիս:

Հեղինակ` Գևորգ Մարտիրոսյան

Աղբյուր` Footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին