▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրակուլայի մասին ֆիլմը առաջացրել է թուրքերի դժգոհությունը

ermenihaber-ը գրում է. Թուրքիայում ցուցադրված Դրակուլա ֆիլմը դժգոհության տեղիք  է տվել: «Դրակուլա. Սկիզբը» ֆիլմի  պատմում է Վալախիայի իշխան Վլադ Դրակուլայի պատմությունը, որը պայքարում էր օսմանյան սուլթան Մեհմեդ Ֆաթիհի դեմ:

Թուրքական «Գազեթե յենի գյուն» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ֆիլմը դժգոհությամբ է ընդունվել թուրք հանդիսատեսի կողմից: Ըստ ֆիլմի սյուժեի՝ Դրակուլան պայքարում է թուրքերի դեմ, որոնք ներկայացվում են որպես անգութ մի ժողովորդ, որը սպանում է կանանց և երեխաների:

Նշվում է, որ ֆիլմում թուրքերին նվաստացնող տեսարանները, ինչպես նաև օսմանյան սուլթանի սպանությունը Դրակուլայի կողմից լցրել է հանդիսատեսի համբերությունը և նրանք սկսել են սուլել:
Սուլթանի կերպարը մարմնավորել է դերասան Դոմինիք Քուրփերը:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին