▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկ անվանումը վեհ հասկացություն է, որը երբեք չի կարելի վերագրել բուն կամավորական շարժմանը չմասնակցածի

Ազատամարտիկ անվանումը վեհ հասկացություն է, որը երբեք չի կարելի վերագրել բուն կամավորական շարժմանը չմասնակցած մի հորթուկի, որին արժեք տալը կամ արժևորելը իրենց տերերի բուն իրավունքն է:

Ոմն Վոլոդյա Հովհաննիսյանի կողմից գրված նյութը ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, իմ մեջ առաջացրեց ոչ այլ բան,  քան քմծիծաղ, քանի որ իշխանության կողմից մտացածին և մշակված պրոֆեսիոնալ հոդվածները ուղղորդվում են մի այնպիսի նողկանքների անվան տակ, որպեսզի նման   նողկանքի տեսակով արդեն իսկ կարողանան նսեմացնել և վարկաբեկել  բարձրագույն կարգի գոյավորվողին:

Ինչ խոսք, որ գրված նյութը ներկա օրերում տեղի ունեցող ժողովրդի բազմահազար հանրահավաքներից բխող իշխանությունների վախի ու տագնապի ծնունդն է:

«Նյութի հեղինակ» Վալոդը ընդամենը պատրաստված նյութին կողքից մասնակից լինող՝ պահի «հրճվանքն ու հեղինակային դափնին» վայելող Ալեքսանդր Մատրոսովն է:

Լսիր Վալոդ, նկարիցդ հիշեցի քեզ՝ քանզի մի քանի ամիս առաջ մերժել եմ քեզ Երդվյալ ազատամարտիկների շարքերը անցնելուն, որովհետև քեզ հետ զրուցելիս զգացի, որ վրայիցդ տարաբնույթ իշխանավորների բազմության պնակների գարշահոտ էր գալիս: Չեմ ժխտում՝ 92-ին մեկ անգամ մասնակցել ես եռամսյա հանրահավաքին, բայց դա արտոնություն չի տալիս քեզ կոչվես ազատամարտիկ և քեզ ու քեզ նմանների համար բացարձակ անհասանելի երկրի նվիրյալի հանդեպ գործի դնես ուղեղիդ անտակ փոսերում լցված լեղին ու մաղձը:

Դառնալ պատվեր կատարող մի իշխանության, որը 5000-ից ավելի 1-ին գծում կռված Երդվյալ ազատամարտիկներին իրենց իսկ արյամբ հաղթանակած երկրում անգամ համագումար անցկացնելու տեղ չհատկացրեց, դա արդեն վկայում է քո տեսակին բնորոշող  իսկական տղեքից խուսափող երկրի ՙպասաժիռ՚ հանդիսացող իշխանավորների տեսակին:

Փոխանակ դրա՝ 5000-ից ավելի 1-ին գծում կռված երդվյալներին ձեռք մեկնեց և մինչ այսօր էլ մեկնում է այն մարդը, որը ողջ հայ ժողովրդին է ձեռք մեկնում, քանի որ նա իր երակներում կրում է մի արյուն, որը նպատակով, առաքինությամբ ու բարձր գիտակցությամբ է մարդուն վսեմացնում: Եվ նման ձևով արտահայտվել մեր ժամանակների ժողովրդի կողմից սիրված և ընդունելի մի հզոր անհատի մասին՝ հանձինս Գագիկ Ծառուկյանի, որը իր մեջ չունենալով նյութի ու պաշտոնի նկատմամբ որևէ հոգեկան ակտ՝ միշտ կանգնած է ժողովրդի և պատերազմում հաղթանակած ազատամարտիկների կողքին՝ առնվազն նման «պռաշլյակ» զինվորականի քայլը միմիայն կարելի է դիտել երկնագույնի քայլ:

Կասեն, որ ձեր նման վալոդների մեջ սատանան է, և այդ սատանան փաստն է ու  նենգամտությունը, որովհետև մինչ այսօր էլ բազում իշխանավորների հետ միասին փաստն ու իրականությունը իրար խառնող նենգափոխող գաճաճներ մնացիք:

ԵՐԴՎՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ՝ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին